Րաֆֆի Հովհաննիսյանը երկու ամիս առաջ է պարզել, որ այս ընտրությունները ոչ մրցակցային են, քանի որ ժողովուրդը խեղճ ու կրակ է, օտարված:
Րաֆֆի Հովհաննիսյանը հատուկ նշեց, որ ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի ոչ մի կաթիլ արյուն չթափվի, քանի որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի արժեք է իր համար: Րաֆֆի Հովհաննիսյանին է այցելել ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, որին 2003 թվին զորակցել էր Րաֆֆին, երբ նա հաղթել էր ընտրություններում և գլխավորում էր ընդդիմությունը: «Մենք ունենք ընդհանուր հետագիծ»,- հիշեցրեց նախագահի նախկին թեկնածուն, հավելելով, որ 2008-ին Էլ Ազատության հրապարակում կար մեծ ոգի, և ինքը դրա ժառանգորդն է, քանի որ այն ժամանակ էլ սատարում էր Լևոն Տեր-Պետրոսյանին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին էլ ուղերձ հղեց՝ պահանջելով հրաժարվել Լեռնային Ղարաբաղի և Ցեղասպանության հարցում ՀՀ իշխանություններից զիջումներ կորզելուց:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ